Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առանց Արևմուտքի մասնակցության

Առանց Արևմուտքի մասնակցության
22.10.2023 | 15:11

Վաղը Թեհրանում կայանալու է հանդիպում 3+3 Ֆորմատով։ Հայաստանը ևս մասնակցելու է։

Միշտ էլ համարել եմ, որ տարածշրջանային հարցերի քննարկման համար վերջին մի քանի տարիների ամենանախընտրելի ֆորմատը 3+3-ն է։

Արցախի հարցում էլ համարել եմ, որ հարցի միջազգայնացումը սպառնալիք է Արցախի համար, ինչը, ցավոք, իրականություն դարձավ։

Եթե ի սկզբանե տարածաշրջանային հարցերը քննարկվեին միայն 3+3-ով, իսկ Արցախի հարցը՝ միայն Ռուսաստանի միջնորդությամբ, որպես հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա մեծ հավանականությամբ Արցախի հարցը այսպիսի ողբերգական ավարտ չէր ունենա։

Այնտեղ, որտեղ չկա Արևմուտքի ուղիղ մասնակցությունը, այնտեղ կտրուկ մեծանում է բռնած գործի հաջողության հավանականությունը։

Ցավոք, Հայաստանի ընդդիմադիր դաշտը չցուցաբերեց համապատասխան խորագիտություն վերոգրյալը հանրային լայն օրակարգ դարձնելու համար։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3495

Մեկնաբանություններ